ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է լինելու «Կապուստին Յար» (ք.Վոլգոգրադ) զորավարժարանում այսօր անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին»,- գրել է նա:
--00—ՄՀ