ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13:25-ին, Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Ռանչպար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել քաղաքացու դին:
--00—ԼՄ