ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության փոխնախարար Նարինե Թուխիկյանն այն տեսակետին է, որ հուշարձան շենքերի սեփականատերերին պետք է որոշակի արտոնություններ տրվեն, որպեսզի վերջիններս կարողանան պահպանել շենքն այնպես, որ այն հնարավորինս քիչ տուժի։ 24News-ի հետ զրույցում Թուխիկյանը նշեց՝ «այդ շենքերի սեփականաշնորհման գրքույկի մեջ անգամ պետք է նշվի, որ շինությունը հատուկ պահպանման ենթակա է։ Հաճախ նման շինությունները ոչ միայն պահպանելը, այլ չփչացնելն անգամ դժվար է»։
Ինչ վերաբերում է նախարարությունում տեղի ունեցող փոփոխություններին, մասնավորապես՝ փոխնախարար Գրիշա Թամրազյանի և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականներին՝ փոխնախարարը նշեց․ «ԿԳՄՍ-ում աշխատանքային բուռն մթնոլորտ է, օրինակ իմ հարաբերությունները նախարարի հետ աշխատանքային են, կոնստրուկտիվ։ Իսկ հրաժարականները նորմալ են, պաշտոն զբաղեցնելը հավերժ չէ, հավերժը մեր մշակույթն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ