ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում հորդորել է, որ անհրաժեշտ է ակտիվանալ «Թվիթեր»-ում։
«Այս գրառման քոմենթներում դրեք ձեր թվիթերի էջերի լինքերը, հետևեք իրար, հետևեք նաև https://twitter.com/ArmenianUnified էջին, այստեղ տարածման համար անհրաժեշտ ինֆո է դրվում:
Հ. Գ․ Կարևոր է գրառումներում օգտագործել հեշթեգերը»,-գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ սահմանին ռազմական գործողությունների վերսկսմանը զուգահեռ Ադրբեջանում սոցցանցերի կապի հասանելիության հետ կապված խնդիր կա; Ադրբեջանցիները ակտիվ են միայն «Թվիթեր»-ում:
--00—ԼՄ