ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անհասկանալի է համարում, թե ինչու հենց հիմա՝ պատերազմի օրերին, ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի դավաճանության մասին։
Ըստ Ալավերդյանի՝ ռազմական դրության ժամանակ բոլոր հաստատությունները պետք է ցուցաբերեն իրենց դրական ու պրոֆեսոնալ որակները, այլ ոչ թե անորոշ արտահայտություններ օգտագործելով խուճապահար անեն հանրությանը։
Խոսելով սիրիացի վարձկանների տեղեկատվության փաստի մասին Ալավերդյանն ասել է, որ նրանց օգտագործման փաստը պետք է պատշաճ իրավաբանական ձևակերպում ստանա և ներկայացվի միջազգային տարբեր ատյաններին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ