ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ստեփանակերտում լրջորեն վնասվել են բնակելի շենքեր։ Կան հստակ տվյալներ վիրավորների մասին։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
ՄԻՊ-ը նշում է, որ զոհերի մասին դեռ հաստատված տվյալներ չկան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին՝ ծանր հրթիռներով։ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, որ ենթադրաբար բնակելի տներ են ոչնչացվել, կլինեն նաև զոհեր և վիրավորներ։
--00--ԱՀ