ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Արցախում զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդ Հաջյանը։ Այս մասին տեղեկացանք գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան էջից։
«Քիչ առաջ սև լուր ստացա. Զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը»,–գրել է Ղարաբաղցյանը։
Երվանդ Հաջյանն աշխատում էր Արցախի Արտաքին գործերի նախարարությունում։ Սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերին Երվանդը կամավոր մեկնել էր առաջնագիծ։
Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները մեկնարկել են սեպտեմբերին: Պատերազմի 10-րդ օրն է: Այսօր հայկական կողմի ևս 40 զոհի մասին է հայտարարվել:
--00—ԼՄ