ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
«Ամո՛թ, L.A. Times» վանկարկումներով Լոս Անջելեսի հարյուրավոր հայեր հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ից մինչև կեսգիշեր, փակել են Los Angeles Times պարբերականի խմբագրության հարակից փողոցները՝ լրատվականին մեղադրելով ԼՂ խնդրի մասով ապատեղեկատվություն հրապարակելու և հայ ժողովրդի հանդեպ կարեկցանքի բացակայության համար:
Ըստ «CBS Los Angeles»-ի՝ հարյուրավոր ցուցարարներն իրենց մեքենաները կայանել են մայրուղու արևելյան հատվածում և հավաքվել «Los Angeles Times»-ի շենքի դիմացի փողոցում, ինչը ոստիկանությանը ստիպել է փակել հարակից փողոցները:
Ցուցարարները հայտարարել են, որ իրենք խաղաղ բողոքի ակցիա են անում և կոչ են արել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լոս Անջելեսում հարյուրավոր հայեր մոբիլիզացվել և բողոքի ցույց էին անում CNN-ի դիմաց: «CNN, որտե՞ղ ես» պաստառով նրանք CNN-ի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վրա և պահանջել են, որ ԶԼՄ-ն չլռի:
--00—ԼՄ