ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե վերլուծությունը ցույց տա, որ դա կօգնի այս զինված հակամարտության լուծմանը, հակառակ պարագայում չի դիմի այդ քայլին: Այս մասին ռուսական Առաջին ալիքի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մեր վերլուծությունը հանգեցնի նրան, որ դա կօգնի Լեռնային Ղարաբաղին ու հարցի լուծմանը, մենք այդ քայլին կդիմենք, հակառակ դեպքում ձեռնպահ կմնանք»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման համար անհրաժեշտ է երկու կողմի փոխզիջումը: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ այս հակամարտությունն արդեն դուրս է եկել տարածքային շրջանակներից:
ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է ԼՂ վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին, նշել՝ այն ընկալվում է այլ ենթատեքստում:
--00--ԱԹ