ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24 News
Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կիսվելով ֆրանսիացի գրող, փիլիսոփա Բերնար-Անրի Լևիի համանուն հոդվածը Le Point-ում, որում ասում էր, որ «Մեր երկիրը պետք է համարձակություն գտնի՝ աջակցելու հարձակման ենթարկված փոքրամասնությանը»։
«Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - գրել է Իդալգոն։
--00—ՄՀ