ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Փաստեր ունենք, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է հարվածների պլանավորումը։ Կոնկրետ օդային հարվածները լիովին ղեկավարում են, վերահսկում են թուրքական ԶՈՒ-ի համապատասխան ներկայացուցիչները։ Այս մասին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հստակ փաստեր ունենք, որ որպես հետախույզներ, պլանավորողներ կիրառվում են թուրքական սպաները, բայց առանձին թուրքական ստորաբաժանումների կիրառության մասին փաստ այս պահին չունենք»,- հայտնեց նա։
--00--ԱՀ