ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանն ու այն վնասելուն:
«Էթնիկ զտումներ սկսելուց հետո Ադրբեջանը թևակոխել է մշակութային զտումների փուլ՝ մեզ հիշեցնելով պատմության մութ ժամերի, այդ թվում՝ 1915 թ. ցեղասպանության մասին: Միջազգային հանրությունը չի կարողանա ասել, որ ոչինչ չի իմացել»,- գրել է նա:
--00--ԱԹ