ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Երևանը հաստատում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կժամանի Մոսկվա` նախապես պլանավորված այցով: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Այցի մասին հայտարարված է եղել դեռ նախորդ շաբաթ` նախքան եռակողմ հանդիպումը: Սա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցն է Մոսկվա: Նա ժամանում է այս գիշեր: Հիմա Մնացականյանը Երևանում է»,- ասել է նա:
--00--ԱԹ