ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախօրեին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ էր աշխատանքային այցով ժամանել Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:
--00—ԶՀ