ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոչ մի նոր բան տեղի չունեցավ։ Վարչապետը պարզապես հիշեցրեց, որ պատերազմ է, և որ մենք #ՀԱՂԹԵԼՈՒենք։
Որովհետև այլ տարբերակ չկա, ինչպես ասում էր Մոնթեն, միայն մեր հաղթանակի դեպքում է հնարավոր խաղաղություն։
Եվ ամեն մարդ, ով իրեն համարում է հայ ժողովրդի մի մասնիկ, իր ներդրումն է ունենալու այս պատմության մեջ։
Իրար հետ միասին, ամեն տարաձայնություն մի կողմ դրած, համարձակ, բայց խելացի, սառնասիրտ, հաշվարկով։ Պիտի շատ արդյունավետ աշխատենք՝ մոբիլիզացնելով համայն հայության ամբողջ ներուժը՝ մարդկային, ֆինանսական, գիտական, նյութական, և այդ ներուժով պիտի այս հարցը վերջնականապես լուծենք։
Մենք իրականում վախենալու չափ ուժեղ ենք, եթե միասին ենք։ Աննկարագրելի ուժեղ»։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ