ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն այլ երկրներից տեղափոխված զինյալ խմբավորումների ներգրավումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար: Այս կարծիքին է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Վերջինս անթույլատրելի է համարում այս հակամարտության միջազգայնացումը:
«Թեպետ դա ժխտվում է, սակայն թե ՌԴ, թե Ֆրանսիայի արտաքին հետախուզության ներկայացուցիչները, թե շատ ուրիշներ հայտարարել են, որ այլ երկրներից բերված ահաբեկչական խմբավորումները ներառված են այս պատերազմական գործողություններում»,- ասել է նա:
Մատվիենկոն նշել է, որ դա շատ լուրջ պատմություն է և լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար:
«Անթույլատրելի է այս լուրջ հակամարտության միջազգայնացումը: Չի կարելի այլ երկրների ներառել, հակառակ դեպքում դա մեծ աղետի կարող է հանգեցնել»,- նշել է Մատվիենկոն:
--00--ԱԹ