ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է գերատեսչության ղեկավարի՝ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու տեղեկությունը, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հայտնել էին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հնարավոր հանդիպման մասին ԼՂ հակամարտող երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունը չէր պատասխանել ՏԱՍՍ-ի հարցմանը, այն է՝ հաստատել կամ մեկնաբանել հանդիպման մասին տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել է սեպտեմբերի 27-ին, այս պահին ևս շփման գծում մարտերը շարունակվում են։
Հոկտեմբերի 19-ին ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել բանակցային սեղանի շուրջ հանդիպելու և քննարկելու համար ԼՂ հարցը։
--00—ԼՄ