ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ցանկացած հանդիպում, որը կարող է նպաստել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն` մենք ողջունում ենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպմանը։
«Հիշեցնեմ՝ օրեր առաջ հրապարակած 16 կուսակցությունների առաջարկը միտված էր հենց նման հանդիպումների համար լավագույն ձևաչափի և շահագրգիռ քննարկումների միջոցով իրավիճակում բեկում մտցնելու համար անհրաժեշտ մեխանիզմի մշակմանը։
Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝ իրական համախմբումը և ողջ հայ ժողովրդի ներուժի արդյունավետ օգտագործումը կենսական անհրաժեշտություն է»,-գրել է Սաղաթելյանը։
--00--ԱՀ