ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված 3-րդ հրադադարին՝ կոչ անել պատասխանատվություն ստանձնել դրա պահպանման համար:
«Հազարավոր հայեր և ադրբեջանցիներ իրենց կյանքը կորցրին մեկ ամիս տևած պատերազմում:
Միակ հաղթողը պատերազմի բարոններն էին:
Եկեք պատասխանատվություն ստանձնենք հրադադարի շարունակականության և տևական խաղաղության համար:
Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող»,-գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ, ԱՄՆ-ում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին արցախաադրբեջանական սահմանին պետք է 3-րդ անգամ հրադադար հաստատվեր, սակայն հրադադրի՝ ուժի մեջ մտնելու ժամին Ադրբեջանը հայտարարություն է տարածել, որ հայկական կողմը խախտել է հրադադարը, իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ժամին հայտարարել է, որ հայկական կողմը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածության, հրադադարը պահպանելու է:
Ավելի ուշ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն տարածեց, որ հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմանում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ:
--00—ԼՄ