ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հրադադարի մասին վերջին օրերին շատ է խոսվում, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ կոշտ թեզեր է առաջ բերում։ Կոչը, որի հաստատումը դեռ չկա, շատ կոշտ է։ Ալիևի թեզերը փաստացի բանակցություների մերժում էին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Ալիևը խոսում է վերջնագրային, որոնք ենթադրում են ոչ միայն ազատագրված տարածքներից, այլև Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերում։ Եթե սա հաստատվի, ապա փաստացի հրադադարի շանսերը նվազագույնի է հասցվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ