ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Գերմանիան ըմբռնումով է մոտենում Անկարայից Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելու որոշմանը և ամբողջությամբ սատարում է այն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը: Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտությունները «բացարձակ անընդունելի» է համարել:
«Գերմանիայի կառավարությունը մեր ֆրանսիացի բարեկամներին հաղորդել, որ ըմբռնումով ենք մոտենում դեսպանի հետկանչին և ամբողջությամբ աջակցում ենք այդ որոշմանը»,- ասել է Մաասը: Գերմանիան իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային` կապված նախագահ Մակրոնի վրա Էրդողանի անձնական հարձակումների, ինչպես նաև իսլամական ծայրահեղականության հետ»,- ասել է նա:
ԱԳ նախարարը նշել է, որ ռասիզմն ու իսլամատյացությունը չի կարելի իսլամական ահաբեկչության դեմ պայքարի շարքին դասել:
«Այդպես վարվողները գոհացնում են նրանց, ովքեր ցանկանում են հանրությունը պառակտել»,- ասել է նա:
--00--ԱԹ