ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն, որն այս օրերին Երեւանում է, դիմել է իսրայելցի իր ընկերներին։
«Իմ իսրայելցի ընկերներին. խնդրում եմ՝ ստիպեք ձեր կառավարությանը դադարել անօդաչուներ վաճառել Ադրբեջանին։ Ադրբեջանը ձեր ընկերը չէ։ Մի օր նրանք կխայթեն ձեռքը, որը սնում է նրանց։ Նայեք, թե ինչ է ձեր «ընկերն» անում Արցախի հետ։ Նրանք ցեղասպանության են ձգտում, ոչ թե խաղաղություն։ Մի օր նրանք ու նրանց թուրք տերն այս զենքերը կուղղեն ձեր կողմը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դեքերը։
--0--ԿԿ