ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը, որը եկել է Հայաստան՝ աջակցելու հայերին, երգ է պատրաստել Արցախի հերոսների մասին։
«Տեսանկարահանումը հաջող է անցել։
«Շատ շուտով. նոր երգ՝ Արցախի հերոսների մասին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Դանիել Դեքերը և հավելել «Ճանաչի՛ր Արցախը» հեշթեգը։
Հիշեցնենք, որ նա համագործակցել է Արա Գևորգյանի հետ, մասնակցել է Սարդարապատի համերգին, գրել և կատարել է «Ադանա» երգի անգլերեն բառերը։ Արա Գևորգյանի հետ մասնակցել է համերգային շրջագայութունների Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում:
2005-ին Դեքերը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ երգելու «Ադանա» երգը։
2010-ին թողարկել է «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որում ընդգրկված է 13 երգ՝ «Կիլիկիա», «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Սիրո գիշեր», «Ախր ես ինչպես», «Աղջկա երգը», «Հայոց աշխարհ», «Ադանա» երգի անգլերեն տարբերակը և այլն։
Զուգերգեր է կատարել երգչուհիներ Լեյլա Սարիբեկյանի, Քրիստինե Պեպելյանի, Շուշան Պետրոսյանի, Աննա Խաչատրյանի հետ։
2010 և 2016-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի է ունեցել Դանիել Դեքերի համերգը, 2017-ին «Իմ Արցախ» նախագծի շրջանակում համերգ է ունեցել Շուշիում:
--00—ԼՄ