ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի նամակին։ ԱԳՆ պատասխանում մասնավորապես ասված է․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի կապակցությամբ ՝ խորհրդատվություն սկսելու խնդրանքով՝ օգնության տեսակը և չափը որոշելու համար, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար, հաստատում ենք ՌԴ հավատարմությունը ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, ներառյալ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության 1997 թվականի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրից բխողները: Սույն Պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են հատուկ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի դեպքում:
Համաձայն պայմանագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք։
Կրկին Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին անհապաղ կրակի դադարեցման, լարվածության թուլացման և բանակցություններին վերադառնալու կոչ ենք անում՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։
--00—ՄՀ