ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե անվերջ մեղավորներ փնտրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան՝ անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարություններին։
Հենց դրանով է տարբերվում քաղաքական և պետական գործիչը իր երկրի շահերի մասին չմտածող մարդուց։ Հակառակ դեպքում այն «վատ պարուհու մասին պատմություն» է դառնում, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։
Խոսելով ՀՀ ԱԺ խոսնակի հայտարարությունների մասին՝ Զախարովան նշել է, որ կոպիտ հրապարակային հռետորաբանությունը չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին։ Մոսկվան և Երևանն ունեն փորձագիտական և քաղաքական մակարդակներում քննարկումների հիանալի հնարավորություններ և հաղորդակցման ուղիներ։
--00—ԼՀ