ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News
Ռուս սահմանապահները չեն տուժել, մի քանի ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանն արձագանքել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
Ի պատասխան ԶԼՄ-ների ներկայացուցիչների խնդրանքին, այն է՝ մեկնաբանել մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկատվությունը», թե 2 ռուս սահմանապահներ են զոհվել, տեղեկացնում ենք, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:
«Կոչ ենք անում լրատվամիջոցներին զգույշ և հավասարակշիռ վերաբերել նմանատիպ տեղեկատվության տարածմանը»,-նշվում է հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության ագրեսիայի հետևանքով զոհվել էր երկու ռուս սահմանապահ:
--00—ԼՄ