ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Նորվեգիայի իշխանությունները որոշում են ընդունել 17 մլն նորվեգական կրոն (1,5 մլն եվրո) հումանիտար աջակցություն ուղարկել՝ ԼՂ հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն օգնելու համար: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Նորվեգիայի ԱԳՆ-ն:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները բազմաթիվ կյանքեր են խլել, շատերին ստիպել են լքել իրենց տները և մեծ տառապանք են բերել քաղաքացիական բնակչությանը: Նորվեգիան 17 մլն կրոն կուղարկի հումանիտար կազմակերպություններին, որոնք պաշտպանում և օգնում են նրանց, որ ամենից շատ են տուժել այս հակամարտությունից»,- հայտնել են ԱԳՆ-ից:
Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտության մասնակիցները կապահովեն հումանիտար կազմակերպությունների անխոչընդոտ հասանելիությունը նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:
--00--ԱԹ