ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Սփյուռքի հարցերով գրասենյակի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի ղեկավար Սառա Անճարղոլյանը կորոնավիրուսով են վարակվել: ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին այս մասին տեղեկացրեց ասաց ՀՀ վարչապետին առընթեր Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը:
Նա հայտնեց, որ Գլխավոր հանձնակատարն ու գրասենյակի ղեկավարն այդ պատճառով չեն կարողացել ներկա լինել նիստին:
--00--ԱԹ