ԵՐԵՒԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐ, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի՝ խմբակցությունից դուրս գալու հայտարարությունից ժամեր անց անհայտ անձինք շրջափակել են նրա առանձնատունը: Լուրը 24News-ի հետ զրույցում Աթաբեկյանն անձամբ հաստատեց:
Թե կոնկրետ ովքեր են «հաշիվ մաքրելու» գնացածները, դեռևս պարզ չէ, սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն ու թիմակիցներն են: Չի բացառվում, որ Աթաբեկյանի խորհրդարանական գործընկերները հենց լինեն:
Հիշեցնենք, որ պատգամավորը երեկ՝ նոյեմբերի 12-ին, հայտարարություն էր տարածել, որ անհաշտ լինելով Արցախի վերբերյալ ստորագրված հայտնի հայտարարության հետ՝ դուրս է գալիս իշխանական խմբակցությունից ՝ իր հետագա գործունեությունը շարունակելով որպես անհատ պատգամավոր:
Վրույր Սևակ