ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակել է 17 կուսակցությունների խորհրդի հայտարարությունը, որում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
հայ ժողովրդի թիկունքում ազգադավ փաստաթուղթ ստորագրած վարչախումբը հոգևարքի մեջ է։ Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են։
Կոչ ենք անում իրավապահներին չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, չենթարկվել դավաճան իշխանությունների ապօրինի հրահանգներին։
Դավաճան վարչախումբը պետք է հեռանա։ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 16։00-ին Ազատության հրապարակ»։
--00--ԱԹ