ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցված են: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, փաստել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ԼՂ հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծման հարցով խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ նոյեմբերի 9-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը թույլ է տվել «դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը»:
«Կրակոցներն ու զինված բախումներն ամբողջապես դադարեցված են»,- ասել է նա:
Պուտինը նաև հույս է հայտնել, որ շուտով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նկարագրման համար «հակամարտություն» արտահայտությունը չի կիրառվի, անցում կկատարեն այլ հարցերի քննարկումներին, որոնցից ամենից արդիականն, ըստ ՌԴ նախագահի, հումանիտար խնդիրներն են:
--00--ԱԹ