ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Օրերս, կեսգիշերն անց, ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի օպերատիվ խմբերը «տագնապ ազդանշանի» հետքերով մեկնել են Սեբաստիայի փողոց։
Օպերատիվ արձագանքի շնորհիվ ոստիկանության ծառայողները «Արդշինբակի» մասնաճյուղում բռնել են 26-ամյա մի երիտասարդի, որը, նախնական տվյալներով, փորձել էր տերմինալից գողություն անել։ Նա կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին ու խոստովանական բացատրություն տվել։
Բացի այդ, Արտաշատի բնակիչ երիտասարդի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել։ Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
--00--ԱՀ