ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Մարտի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գյումրիում քաղաքացիները նկատել են, որ Երևանյան խճուղու 135 Ա շենքի շքամուտքում երիտասարդ տղայի դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները շքամուտքում, աստիճանների մոտ հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքերով 26-ամյա Գևորգ Դ-ի դին։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձաքրեագետները, իսկ քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քերական գործ։
--00—ՄՀ