Դեռևս լինելու են ներհայաստանյան և հարավկովկասյան հետցնցումներ. Թուրքիան դժգոհ է իր չստացած

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

սուրեն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել

«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, համազգային արհավիրք է: Ցավոք ցնցումները դեռևս չեն ավարտվել: Դեռևս լինելու են ներհայաստանյան և հարավկովկասյան հետցնցումներ: 

Ինչու՞: Քանի որ

1) Թուրքիան դժգոհ է իր չստացածից (պառլամենտի վերջին լսումները վառ օրինակ):

2) Ադրբեջանը դժգոհ է իր կիսատ-պռատ ստացածից:

3) Հայաստանը դժգոհ է իր կորցրածից: 

4) ԱՄՆ-ն ու Ֆրանսիան (ԵՄ) դժգոհ են իրենց խաղաղապահների բացակայությունից:

5) ԱՄՆ-ն և Իսրայելը կորցրեցին Իրանի հարևանությամբ ռազմական ներկայություն և հետախուզություն ունենալու հնարավորությունը: 

6) Իրանը դժգոհ է իր սահմանի անվտանգության մակարդակի նվազումից (վերջին սահմանային միջադեպը և սահմանին աննախադեպ ռազմական կուտակումները վառ օրինակ):

7) Վրաստանի համար ծայրաստիճան անհանգստացնող է լրացուցիչ ռուսական ներկայությունն իր հարևանությամբ:

8 ) Ռուսաստանը դժգոհ է իր ստացած փաստացի տարածքից, քանի որ մեր իշխանությունների ավելի ադեկվատ քաղաքականության արդյունքում ռուս խաղաղապահներն առավել մեծ տարածքում կկանգնեին, հետևաբար մենք ավելի շատ տարածք կպահպանեինք: 

Հիմա այս ամենը միացրեք մեկ ամբողջական պատկերի մեջ: Ամեն ինչ ավարտված համարում ե՞ք: Եվ ամենակարևորը՝ ունե՞նք մենք այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ճկուն գործելու ունակություն ունեցող ղեկավարություն»,-գրել է Սուրեն Սարգսյանը:

--00—ԼՄ