ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Հայությանը ուղղված միասնության կոչով է հանդես եկել Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Անթիլիասից տարածած տեսաուղերձում Արամ Ա-ն հայտարարել է, որ պետք է մերժել օրահասական պայմաններով ստորագրված փաստաթուղթը: Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը՝ բոլորս, պետք է միասնաբար թույլ չտանք, որ մեր հայրենիքի անկախությունն ու ազգի արժանապտվությունը վտանգվեն աշխարհաքաղաքական շահերի ու պանթուրանական ջարդարար ծրագրերի պատճառով, տեսաուղերձում ասել է վեհափառը:
«Ներկա պահը մեր ազգի համար ավելի քան ճակատագրական է: Մեր քաջ բանակը դիմագրավեց թշնամու բանակին: Հարգանք ու պատիվ մեր նահատակներին:
Պատերազմը չէ ավարտված՝ լինենք զգոն և իրատես: Հայաստանն ու Արցախը վտանգված են՝ իրենց ժողովրդով ու պետականությամբ, ներկայով ու մանավանդ ապագայով: Մեզ շրջապատող պայմաններն ու շահերը ի նպաստ մեզ չեն, փաստորեն առանձին ենք՝ զգացական պոռթկումներից անդին:
Այժմ ժամանակն է միասնականությամբ ու խոհեմությամբ դիմագրավելու մեր ժողովրդին ու հայրենիքին ներկա ճգնաժամային հանգրվանը: Այս խոր գիտակցությունեն ու համոզմունքից մղված.
1. պետք է մերժել օրհասական Հայաստանի և Ադրեբաջանի միջև, Ռուսիո միջև ստորագրած վտանգներով լի ներկա փաստաթուղթը
2. պետք է զգույշ լինել ներքին բևեռացում առաջնոցնող քայլերով... բացառելով ազատ կարծիքի դեմ բռնությունը: Հայաստանի անվտանգությունը երաշխիք են մեր ազգի հզորության
3. պետք է ծրագրված ու հետևողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի միջև աշխատանքի հստակ բաժանով հետապնդել Արցախի միջազգային ճանաչումը: Միաժամանկ անհրաժեշտ է պարտադրանքի պայմանով Արցախի մեր զավակաները վերադառնան իրենց տունը
4. Պետք է գործել միայն ու միայն ազգին ու հայրենիքին ընդհանրական ու գերեագույն շահերն մղված՝ հեռու մնալով անձնական ու կողմնակի մոտոցեումներն:
Այս կպահանջե, սիրելի՛ ժողովուրդ, ներկա ճակատագրական պահը: Հայաստանը մենք են, բոլորս՝ միասնավբան, Արցախը մենք ենք՝ բոլորս բոլորս, Սփյուռքն էլ դարձյալ մենք ենք՝ բոլորս միասնաբար, հետևաբար մեր թույլ չպետք է տանք որ մեր հայրենիքի անկախությունը ու անվտանգությունը, մեր ազգի իրավունքն ու արժանապատվությունը դառնան աշխարաքաղաքական հաշիվների ու պանթուրանական ջարդարար ծրագրերի առաջ:
Սիրելի՛ հայորդիներ, հարկ է միասնաբար քննել, ծրագրել ու համազգային մասշաբով որոշում կայացնել: Ասել ու կկրկնեմ՝ ժողովրդի կամքը պետք է մնա գերակա բոլոր պարագաներում: Բոլորս պատասխանատու ենք ժողովրդի ու պատմության դիմաց, փառք ու պատիվ հայրենիքի համար արյուն թափող մեր զավակներին»,- ասված է ուղերձում:
--00—ԼՄ