ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ամերիկան 5 միլիոն դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանն օգնելու համար, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:
Ըստ Պոմպեոյի՝ անհրաժեշտ է «մշակել հակամարտության կայուն քաղաքական լուծում» Լեռնային Ղարաբաղի շուրջ:
--00—ԼՄ