ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հրաժարականի դիմում չի գրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«Նախարարը հրաժարական չի տվել: Զարուհի Բաթոյանը ներկայում աշխատանքի մեջ է և կատարում է իր պարտականությունները»,-ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Աղբյուրը հայտնում է, որ Արայիկ Հարությունյանը ևս հրաժարականի դիմում չի ներկայացրել, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարականի լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
--00—ՄՀ