ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի հերթական 18 Իլ-76 և երկու Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները` 15-րդ խաղաղապահ բրիգադի տեխնիկայով և անձնակազմով, ժամանել են Հայաստան` ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունների իրականացմանը մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Երևանի օդանավակայաններում վայրէջք կատարած ինքնաթիռներից ռուս զինծառայողները բեռնաթափել են նյութական միջոցները, զենքն ու ռազմական տեխնիկան:
Օրվա ընթացքում ՌԴ Օդատիեզերական ուժերի օդանավերը 33 միավոր տեխնիկա են բերել Հայաստան, դրանց թվում են «Վագր», «Լուսան» զրահամեքենաները, արտաճանապարհային բեռնատարներ, տեխնիկա և նյութատեխնիկական ապահովման գույք:
--00--ԱԹ