ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Համացանցում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ազատման դիմում է գրել: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 24News-ին հայտնեցին, որ դիմում գրվել է, սակայն այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Մ.Ղամբարյանը Պաշտպանության փոխնախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 29-ին:
--00--ԱԹ