ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ բեռնված երկրորդ ավտոշարասյունը նոյեմբերի 24-ին ժամանել է Ստեփանակերտ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Ավտոշարասյունը կազմավորվել է Դոնի Ռոստովում և այնտեղից էլ դուրս է եկել: Քսան վարչական «Կամազ» բեռնատար տեղափոխել է 300 տոննա շինանյութ՝ փայտանյութ, ապակի և սալիկներ՝ Լեռնային Ղարաբաղում գնդակոծություններից տուժած բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման համար:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության առաջին ավտոշարասյունը նոյեմբերի 21-ին 5 տրանսպորտային միջոցներով 45 տոննա շինանյութ է հասցրել Ստեփանակերտ:
--00—ՄՀ