ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել ուժերի և միջոցների լրացուցիչ խումբ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
«Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մեկ այլ «Իլ -76» ինքնաթիռ՝ փրկարարների հետ միասին, մեկնել է Լեռնային Ղարաբաղ», - հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Խումբը ստեղծվել է Նոգինսկի և Տուլայի փրկարարական կենտրոնների աշխատակիցներից, «Լիդեր» կենտրոնից, բաժնի կենտրոնական գրասենյակի մասնագետներից, ինչպես նաև էներգետիկայի նախարարության մասնագետներից:
--0--ԿԿ