ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և տեղի բնակչության բժշկական կարիքները հոգալու համար Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները: Ստորաբաժանման կազմի մեջ են մտնում միջին և կրտսեր բժշկական անձնակազմի բժիշկներ, որոնք առաջին բուժօգնություն կտրամադրեն:
Ըստ գերատեսչության՝ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը ԼՂ-ում տեղակայելու համար կտեղափոխվի 122 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ:
--00—ԼՄ