ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գնահատականը նոյեմբերի 10-ի՝ Արցախի մասով ստորագրված եռակողմ հայտարարությանը համընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլյան պատերազմին տված գնատականին: 24News-ի հետ զրույցում հիշեցրեց՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Փաշինյանն ասում էր, որ հայկական կողմը հարկադրված ստորացուցիչ պայմանների է համաձայնել, հիմա նույնը կարելի է ասել նոյեմբերի 10-ի հայտարարության մասին:
Ղուկասյանը վստահեցնում է՝ Փաշինյանն իշխանության գալիս, գիտեր՝ Արցախյան հարցի «լուծման» նման պլան գոյություն ունի: «Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, պետք է գնա, բայց 16 ուժերին չենք աջակցում: 16 ուժերի հիմքում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն են, որոնք էլ Փաշինյանին վարչապետ ընտրեցին: Հետևաբար կարելի է գալ այն եզրահանգման, որ Փաշինյանի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջև կապ կա, իսկ 2018-ի մայիսին քաղաքական թատրոն էր բեմադրվում ընդամենը»,- հավելում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ