ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայկական մամուլում կրկին ապատեղեկատվություն է տարածվում Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի՝ իբրև թե Ադրբեջանին անցնելու վերաբերյալ։ Ցավով պետք է արձանագրենք, որ
նման ստահոդ տեղեկատվությունը տարածվում է` հղում անելով ադրբեջանցի լրագրողին, մինչդեռ դեռևս նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը պաշտոնական մեկնաբանություն է տվել հարցի առնչությամբ:
Կրկին հորդորում ենք գործընկերներին անհարկի խուճապ չառաջացնել հանրության շրջանում և զերծ մնալ ՀՀ պետական շահերին հակասող չփաստարկված և մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց»:
--00--ԱԹ