ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մանրամասն քննարկվել է ԼՂ շուրջ իրավիճակը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև Երևանի ու Բաքվի խնդրանքով շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին: Ընդգծվել է, որ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած՝ կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի դրույթների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կայունացմանը:
Շեշտադրվել է ռազմական բախման հետևանքով տուժած բնակչության խնդիրների լուծման կարևորությունը: Այս կապակցությամբ նշվել է միջազգային մասնագիտտացված կառույցների՝ Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի կողմից տարվող աշխատանքներին միանալու անհրաժեշտությունը: Կողմերը փոխադարձ համաձայնություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության պատրաստակամության վերաբերյալ:
--00--ԱԹ