ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ամերիկացի հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քլոյե Քարդաշյանը Twitter-ում հայտարարել Է, որ ամենամյա սուրբծննդյան երեկույթը, որն ինքն անցկացնում Է իր մեծ ընտանիքի հետ, չեղարկվում Է 42 տարվա ընթացքում առաջին անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քարդաշյանների ավագ քույրերից մեկն այդ մասին պատմել Է այն բանից հետո, երբ բաժանորդուհիներից մեկը նրան հարցրել Է. «Կկայանա արդյոք տոնը»: «Կորոնավիրուսի պատճառով իրադրությունը Կալիֆոռնիայում դուրս Է գալիս հսկողությունից:
Ուստի մենք որոշել ենք, որ այս տարի սուրբծննդյան երեկույթ չենք կազմակերպելու: 1978 թվականից ի վեր առաջին անգամ: Դա շատ տխուր Է, բայց առողջությունն ու անվտանգությունն այժմ ամեն ինչից վեր Է: Անհրաժեշտ Է լուրջ վերաբերվել համավարակին»,-պարզաբանել Է նա: People հրատարակության աղբյուրի տեղեկատվության համաձայն, Քարդաշյան քույրերը մինչեւ վերջերս հույս ունեին, որ չեն խախտի ընտանեկան ավանդույթը:
Սակայն վերջերս ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները, որտեղ ապրում են հեռուստաաստղերը, հայտարարել են, որպեսզի բոլոր բնակիչները տանը մնան COVID-19-ի վարակման ավելացող դեպքերի պատճառով: People-ում ճշտում են, որ Սուրբ ծնունդի նախօրեին ճոխ տոներ կազմակերպելը դեռ 1970-ական թվականներին սկսել Է Քրիս Ջենները՝ Քարդաշյան քույրերի մայրը: 2018 թվականին այդ պարտականությունն ստանձնել են նրա դուստրերը։
--00—ՄՀ