ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Տեղեկացա, որ Հայաստանի ազգային ժողովի՝ Արցախը թուրքին հանձնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ «ռազմագետ» Նազելի Բաղդասարյանը (ծնված 08․08․1983 թ․), կասկածի տակ է դնում իր տարիքից ավելի մեծ զինվորական կենսագրություն ունեցող և ավելի քան 16 տարի Արցախի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները ղեկավարած Սեյրան Օհանյանի ներդրումը բանակաշինության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Կարծում եմ` սույն երեսփոխանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը, որպեսզի համեմատվենք։
Այս ամենը թերևս ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ․․․», - նշել է Օհանյանը։
--00—ՄՀ