ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Որպես այս քայլերի հաջողության կարևորագույն գրավական՝ կողմերն ընդգծել են երկրում կայունության պահպանումը:
Արարատ Միրզոյանը շարունակում է քաղաքական քննարկումները հայաստանյան կուսակցությունների հետ:
--00--ԱԹ