ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Շնորհավորելով Ալեքսանդր Կոնյուկին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու և տարբեր մակարդակներում առկա երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Երկուստեք կարևորվեց միջազգային հարթակներում՝ այդ թվում ԵԱՏՄ ու ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։
Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին:
--00--ԱԹ