ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) տեղում է ձյուն։
--00—ՄՀ